ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն Երևանում է։ Նրա ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: