«Արմավիրի» պետն ավելի բարձր պաշտոն չի ստացել. Զեյնալյանը հերքում է լուրերը

Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ մամուլի տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետն այլ պաշտոն չի ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. 1 մահճակալ, 1 դատապարտյալ

«Դա այդպես չէ։ Նա ավելի բարձր պաշտոնի չի նշանակվել»,- ասաց Զեյնալյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ՔԿՀ նախկին պետն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել և շարունակում է աշխատել համակարգում՝ ավելի ցածր կարգավիճակով։

Հիշեցնենք` օրեր առաջ Զեյնալյանը հայտնել էր, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Դրանից հետո մամուլում լուրեր հայտնվեցին, որ Հարությունյանը նշանակվել է ավելի բարձր՝ ՔԿ վարչությունում ռեժիմի բաժնի պետի պաշտոնում։