Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել

Տեխնոհսկայի նոր սմարթֆոնը ոչ միայն երեք էկրան է ունենալու, այլև օգնելու է լեզու գտնել արտասահմանցիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հարավկորեական Samsung ընկերությունը պատենտավորել է ֆուտուրիստական սմարթֆոն, որը երեք էկրան է ունենալու` երկուսը` դիմացի ու հետևի հատվածներում, երրորդն էլ` սմարթֆոնի «գլխին»: Պատենտների լուսանկարները հրապարակել է Letsgodigital-ը:

Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել

Հնարավոր է` հիմնական տեսախցիկը տեղադրվի անմիջապես էկրանի մեջ և օգտագործվի նաև որպես սելֆի–տեսախցիկ: Այսօրինակ սմարթֆոնը կիրառման նոր տարբերակ կունենա. նկարահանվող մարդիկ կկարողանան տեսնել այն, ինչ տեսնում է նկարողը:

Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել

Արտոնագրված պատենտում նաև նշվում է մի բացառիկ հնարավորություն, որը կօգնի հեշտությամբ լեզու գտնել արտասահմանցիների հետ: Անհրաժեշտ կլինի ընդամենը մայրենի լեզվով խոսել սմարթֆոնի միկրոֆոնով, իսկ զրուցակիցը թարգմանված տեքստը կկարդա հետևում տեղակայված էկրանի վրա: Այս ամենից հետո նա կկարողանա պատասխանել օտար լեզվով, իսկ սմարթֆոնը տեքստն անմիջապես կթարգմանի «տիրոջ» մայրենի լեզվով:

Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել

Վերնամասում տեղակայված ոչ շատ մեծ էկրանն էլ ցույց կտա բաց թողած զանգերի, ստացած նամակների ծանուցումները, ինչպես նաև ժամն ու ամսաթիվը: