ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Մովսես Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել G դասի Mercedes ու Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Բախումից հետո ամենագնացը դուրս է եկել ճանապարհից, տապալել լուսացույցի և փողոցների ցուցանակի երկաթե սյուները, ապա կողաշրջվել հենց մայթին։
Բախումից Mercedes G-ին շրջվել է. երեք երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ
© Sputnik / Stringer
Նախնական տվյալներով՝ վարորդները չեն տուժել, սակայն Mercedes-ի սրահում գտնվող երեք երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Բախումից Mercedes G-ին շրջվել է. երեք երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ
© Sputnik / Striger
Վթարի վայրում ծառայող ճանապարհային ոստիկանները ստուգել են վարորդների սթափության աստիճանը. երկուսն էլ սթափ են եղել։
Այլ հանգամանքներ ոստիկանությունը պարզում է։