ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանն իր կարծիքն է հայտնում մեղադրանքի մասին»

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը չի ընդունում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը։
Sputnik
Պետրոսյան. «Խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանն իր կարծիքն է հայտնում մեղադրանքի մասին»

«Թեև Սանասարյանի գործի քննությունը ԱԱԾ-ի քննչականի վարույթում է, այդուհանդերձ որոշակի խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանն իր կարծիքն է հայտնում մեղադրանքի մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Դավիթ Սանասարյանի պաշտպանը։

Նա հիշեցնում է, որ դիմել են Գլխավոր դատախազությանը՝ քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ-ից ՀՔԾ տեղափոխելու համար։ Ինքը՝ Վանեցյանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում գործն իրենց վարույթից տեղափոխելու հարցում։

«Ես այստեղ նաև անմեղության կանխավարկածի խախտման որոշակի խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանը հայտարարում է գործի դատարան գնալու մասին։ Մինչդեռ մենք պնդում ենք, որ գործը չպետք է գնա դատարան»,-նշում է փաստաբան Պետրոսյանը։

Պաշտպանի խոսքով, Սանասարյանի գործը շինծու է, և իր պաշտպանյալն անմեղ է։