Հայաստանում սպանության մեջ մեղադրվողին բռնել են Մոսկվայում. նրան տեղափոխել են Երևան

Վերջինս 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով մեղադրանքներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանում հետախուզվող տղամարդուն գտել են Մոսկվայում և բերման ենթարկել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ երեկ՝ ապրիլի 27-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին:

Պայթյուն Սանկտ Պետերբուրգում. երիտասարդ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել

Վերջինս 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպնություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2017թ.-ի սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, ում դին այնուհետև հայտնաբերվել էր Կոտայքի մարզում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը վերսկսվել է: