Երևան–Մեղրի հատվածում ռեկորդ կսահմանենք. Արշակյանը խոստանում է

Երկու շաբաթվա ընթացքում փոսալցման աշխատանքները նախատեսում են ավարտել և սկսել հիմնական աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Սպասարկման շրջանակներում ճանապարհների փոսալցման աշխատանքները շարունակվում են նաև այսօր՝ կիրակի օրը։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել և նկար ու տեսանյութ է հրապարակել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, որն Արարատ-Երասխ-Արենի հատվածում ծանոթանում է սպասարկման աշխատանքներին։

Տեսանյութում երևում է, որ Երասխից դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին Արշակյանը հանդիպում է Սյունիքից վերադարձող ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որը երեկ` ապրիլի 27–ին, Կապանում մասնակցում էր Քաղաքացու օրվա տոնակատարություններին։

«Երկու շաբաթվա ընթացքում փոսալցման աշխատանքները նախատեսում ենք ավարտել և սկսել հիմնական աշխատանքները»,–տեղեկացնում է Արշակյանը և հայցում վարորդների և քաղաքացիների ներողամտությունը՝ շինարարական աշխատանքների ընթացքում պատճառված անհարմարությունների համար։

Օդանավակայաններն այս տարի կվերանորոգվեն. Հակոբ Արշակյան

Նախարարը խոստանում է, որ Երևան–Մեղրի հատվածում ռեկորդային 45 կմ ճանապարհ այս տարի կհիմնանորոգվի։ Նրա խոսքով` վերջին 10–15 տարիների ընթացքում այս հատվածում այս ծավալի աշխատանք չի կատարվել։

Շուտով կսկսվեն նաև հիմնանորոգման աշխատանքները։