Բրազիլիայում մոդելը բեմից ընկել է և մահացել. սարսափելի տեսանյութ

Սկզբում հանդիսատեսը կարծել է, որ 26-ամյա մոդելի ընկնելը շաուի մի մասն է, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել և բերանից փրփուր է գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Մոդել Տալես Կոտտան Սան Պաուլուում անցկացվող նորաձևության շաբաթվա վերջին օրը հանկարծակի ընկել է պոդիումի վրա, դեֆիլեի ժամանակ և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Folha de São Paulo–ին։

Նշվում է, որ սկզբում հանդիսատեսը կարծել է, որ 26-ամյա մոդելի ընկնելը շոուի մի մաս է, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել և բերանից փրփուր է գնացել։

Բրազիլիայում նկարահանված կադրերը պարզապես սարսափելի են։