Երևանում դպրոցականի են ծեծել

Նախնական վարկածով՝ պատանուն մի խումբ տղաներ են ծեծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մայրաքաղաքում ապրող 16-ամյա մի պատանի, որը սովորում է թիվ 94 ավագ դպրոցում:

Նրա գլխին վնասվածքներ են եղել, որոնք էլ հոսպիտալացնելու պատճառ են հանդիսացել:

Նախնական վարկածով՝ նրան մի խումբ տղաներ են ծեծել: Դեպքը տեղի է ունեցել Երևանի զբոսայգիներից մեկում:

Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը: