Թրամփի վրա բջջային հեռախոս են նետել հենց բեմի վրա․ տեսանյութ

Հեռախոսը չի դիպել ԱՄՆ-ի նախագահին, բայց ամեն դեպքում տհաճ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի վրա բջջային հեռախոս են նետել, երբ նա Ինդիանայում Ազգային հրաձգային ասոցիացիայի դիմաց ելույթի համար բեմ է բարձրացել։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը։

Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։

Կադրերում երևում է, թե ինչպես է հեռախոսը բազմության միջից թռչում ամերիկյան առաջնորդի կողմ և ընկնում բեմին՝ նրանից մի քանի քայլ հեռավորության վրա։

​Չարագործին բռնել են։ Ավելի ուշ պարզվել է, որ նա հարբած է եղել։ Այդ արարքի պատճառները դեռ հայտնի չեն, հետաքննությունը շարունակվում է։