Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել

Անհիմն վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ ու պատանու մահով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել հենց Լոռու մարզի Տաշիր քաղաքում ապրող 15-ամյա մի տղա, որը դանակահարված է եղել։ Հոսպիտալացվելուց քիչ անց տղան մահացել է։

Երևանում դպրոցականի են ծեծել

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների` տղային դանակահարել ու սպանել է նրա համադասարանցին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք անհիմն վիճել են իրար հետ, որից հետո պարզաբանումները շարունակել են Տաշիրի մարզադպրոցին հարակից տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել դանակահարությունը։

Իրավապահները պարզում են հանգամանքները։