ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Մերձավոր Արևելքի իրավիճակով պայմանավորված` սահմանախախտման դեպքերն ավելացել են»

Թուրքիա անցած փախստականները փորձում են ներթափանցել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սահմանախախտման դեպքերի մասին։
Sputnik
Սարգսյան. «Մերձավոր Արևելքի իրավիճակով պայմանավորված` սահմանախախտման դեպքերն ավելացել են»

Վաղինակ Սարգսյանը նշում է, որ Սիրիայում և Իրաքում ընթացող մարտական գործողությունների պատճառով Թուրքիա անցած փախստականները փորձում են ներթափանցել Հայաստան, այստեղից էլ՝ դեպի Եվրոպա։

«Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով պայմանավորված սահմանախախտումների դեպքերն ավելացել են։ Հայաստանն այդ առումով դիտարկվում է պոտենցիալ տարանցիկ երկիր։ Իսկ սահմանախախտները հիմնականում թուրքեր են, քրդեր, բանգլադեշցիներ»,-նշում է Սարգսյանը։

Չնայած սահմանախախտումների դեպքերի աճին, զինվորականը վստահեցնում է, որ Հայաստանի սահմաններն անառիկ են։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները Թուրքիայից դեպի Հայաստան անցած տասնյակ սահմանախախտներ են բռնել։