Մայրը կրկնօրինակում է աղջկան. Քարդաշյանը մերկացել է հանուն իր ակնոցի գովազդի. լուսանկար

Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել` ոգեշնչվելով իր ավագ դստեր` Նորթի կերպարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետևել է դստեր` Նորթի օրինակին և ոտքից գլուխ վարդագույն հագնվել։

Լուսանկարներում Քիմը նեոնային լողազգեստով զբոսնում է Բալիի լողափին և կեցվածք ընդունում ահռելի զբոսանավի վրա։

Լուսանկարներից մեկում նա սելֆի է անում, մյուսում` լողափին խաղում աղջկա հետ։

Լուսանկարը հիացրել է օգտատերերին, որոնք ըստ արժանվույն գնահատել են աստղի լուսանկարները։ Ի դեպ, հիմա Քիմը գովազդում է իր ակնոցների հավաքածուն, որոնք անընդհատ ցուցադրում է Instagram–ում։

Հենց նոր հավաքածուի պորտֆոլիոյի նկարահանումների համար էլ Քարդաշյանների ընտանիքը մեկնել է Բալի։