Հայրենիքի պաշտպանը կաշխատի Արմեն Սարգսյանի աշխատակազմում

Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի ապահովվեց աշխատանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Այսօր՝ Քաղաքացու օրը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում աշխատանքի է ընդունվել հայրենիքի պաշտպան Լիպարիտ Մելքոնյանը: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջում։

Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:

Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին։