ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալներ շարած լինեն։ Այսօր Երևանի կենտրոնական փողոցներում շրջելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Մաշտոցի պողոտայի անկյունում` Մարգարյան ծննդատան հարակից հատվածում խորոված անող քաղաքացուն։
Փաշինյանը մոտեցավ, անգամ փորձեց շրջել խորովածի շշերը։ Հարցին, թե 1 տարի առաջ համտեսե՞լ է Երևանի փողոցներում պատրաստվող ու հյուրասիրվող խորովածը, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ միայն չի համտեսել, այլև նույնիսկ չի էլ իմացել, որ այդ օրը խորոված են արել։
«Ես նույնիսկ գաղափար չեմ ունեցել, որ հեղափոխության ժամանակ Երևանի փողոցներում խորոված են արել։ Ես հետո օրեր անց տեսանյութերում եմ տեսել։ Ես հեղափոխության միայն 10 տոկոսն եմ տեսել, մնացած 90 տոկոսը հետո տեսանյութերում եմ տեսել»,– ասաց նա։
Փաշինյանը մոտեցավ նաև Մաշտոցի պուրակում նարդի խաղացող տղամարդկանց, բայց հրաժարվեց խաղալ` ասելով, որ լավ չի խաղում։
Վարչապետը շրջեց նաև պուրակում ներկայացված հեղափոխության օրերի լուսանկարների ցուցահանդեսով, վերհիշեց մեկ տարվա վաղեմության դեպքերը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։
Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։
Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։