Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին` Քաղաքացու օրվա առիթով։

«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք: Դուխով»,– ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք` 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։

Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին:

Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։