Արտաշատում երիտասարդի են դանակահարել

Նախնական վարկածով՝ երիտասարդը վիճել է մեկ այլ երիտասարդի հետ, վեճն ավարտվել է դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը Արտաշատ բժշկական կենտրոն է տեղափոխվել հենց Արտաշատում ապրող մի երիտասարդ:

Արտառոց դեպք Գյումրիում. դիմակավորված անձը մտել է թոշակառուների տուն ու հարվածել ծերունուն

Նա դանակահարված է եղել, վնասվածքը՝ որովայնին:

Բժիշկները վիրահատել են նրան: Նախնական վարկածով՝ հոսպիտալացված երիտասարդը Արտաշատի փողոցներից մեկում վիճել է մեկ այլ երիտասարդի հետ: Այդ ընթացքում վերջինս դանակահարել է նրան ու փախել:

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասներն ու երիտասարդին վնասվածք պատճառած անձի տվյալները: