Արցախցի Միշան հերթական անգամ ցնցեց «Ձայնը» շոուի հանդիսատեսին. հուզիչ ելույթի տեսանյութը

Թեև փոքրիկ ու տաղանդավոր Միշան չանցավ եզրափակիչ փուլ, բայց նա հիացրեց հանդիսատեսին ու ժյուրիին։ Դահլիճը երկար ժամանակ թնդում էր ծափահարություններից։
Sputnik

Միքայել Գրիգորյանը երեկ փայլեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծում։ Նա երգեց Նարգիզի և Մաքսի Ֆադեևի «Մենք երկուսով» երգը։

Մելաձեն կանգնեց, Լոբոդան հիացավ. արցախցի Միշան ֆուրոր արեց «Ձայնը» շոուում. տեսանյութ

Նրա ելույթից հետո դահլիճն ու ժյուրին տևական ժամանակ հոտնկայս ծափահարում էր։

Միշայի օգտին քվեարկեցին հեռուստադիտողների 39,6%-ը, բայց 1% չբավարարեց, որ նա հայտնվի եզրափակիչ փուլում։

Միքայել Գրիգորյանը 2017 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»։ Առաջին անգամ նա բեմ է դուրս եկել 5 տարի առաջ, երբ 4 տարեկան էր, հարազատ Արցախի 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հենց այդ ժամանակ է ծանոթացել իր ապագա պրոդյուսերի` Լիրա Քոչարյանի հետ։ Բացի այդ, Միշան սովորում է «Արցախի ձայնը» պրոդյուսերական կենտրոնում (վոկալ, դաշնամուր, ջութակ), որի կազմում ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում։

2015 թվականին Միշան թողարկել է իր առաջին երգը` «Փոքրիկ ղարաբաղցին», որը մեծ տարածում է գտել հայրենիքում։ 2016 թվականին մասնակցել է Մանկական Նոր Ալիքին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։