Ադրբեջանն ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի պահպան ռեժիմը խախտելու դեպքերն ավելացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախորդ շաբաթ շփման գծում 2200 կրակոց էր հնչել, իսկ հրադադարի պահպան ռեժիմը խախտվել էր 250 անգամ ։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: