Valentino նորաձևության տունը խիստ քննադատության է ենթարկվել Քիմ Քարդաշյանի պատճառով

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարձակումների օբյեկտ է դարձել Valentino-ի գովազդային նկարի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Valentino իտալական նորաձևության տունը երկրպագուների սուր քննադատությանն է ենթարկվել երեկոյան զգեստների նոր հավաքածուն ներկայացնելու համար մոդելի ընտրության պատճառով։

Բանն այն է, որ Instagram-ում գովազդային արշավի համար ապրանքանիշը հրապարակել է Քիմ Քարդաշյանի լուսանկարը։ Հեռուստաաստղին լուսանկարել են նրա լոսանջելեսյան տանը։ Դա բուռն զգացմունքներ է առաջացրել համացանցում, դժգոհները շտապել են արտահայտվել։

«Valentino-ն բարձրակարգ դաս և նրբաճաշակություն է ներկայացնում։ Երբ Քիմ Քարդաշյանը հայտնվում է Valentino-ի զգեստով, դա քանդում է այն ամենը, ինչ ներկայացնում է նորաձևության տունը», - նշել է coralbliss29-ը։

Մայրը կրկնօրինակում է աղջկան. Քարդաշյանը մերկացել է հանուն իր ակնոցի գովազդի. լուսանկար

«Դուք հենց նոր որակազրկվեցիք», - գրել է sloughead59-ը։

«Պարզապես գռեհիկ է», - կարծում է մեկ այլ օգտատեր։

Շատերը նշել են, որ Քիմը կեցվածք է ընդունում լոգարանում, ինչը նույնպես անընդունելի է երեկոյան զգեստ ներկայացնելու համար։

Valentino ապրանքանիշը հայտնի իտալական նորաձևության տուն է, որը մասնագիտանում է լյուքս դասի հագուստի արտադրության ոլորտում։ Առանձնանում է իր նրբաճաշակությամբ և անհավանական նուրբ ոճով։