Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

Հայ կին գործարարները պատմել են իրենց հաջողության գաղտնիքի մասին։ Պարզվել է, որ շատ բան պետք չէ` ստեղծարար միտք և տքնաջան աշխատանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայ կանայք Կին ձեռներեցների միջազգային համաժողովի շրջանակում Երևանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել էին ոսկերչական զարդեր, գործած իրեր, ապակե շրջանակներ, էկոօճառ, կտորից պայուսակներ` հայկական զարդանախշերով, թեյեր, մեղր և բազմաթիվ այլ արտադրանքներ։

Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

Նրանք խոստովանում են, որ բիզնեսում ոչ մի խտրականություն չեն զգում, հակառակը, հաճախ հայ տղամարդկանց ջենտլմենությունն օգնում է շարունակել ձեռնարկատիրական գործունեությունը։ Որպես ապացույց` նրանք մեջբերում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համաժողովում, որում նա կոչ է արել բոլոր կանանց չվախենալ ձեռնարկատիրական գործունեությունից և «հեծանիվ հորինել»։

«Ունեցե՛ք այդ համարձակությունը, արե՛ք այդ քայլը, և դուք անպայման կհաղթեք: Ձեր հաղթանակի արդյունքում կհաղթի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը», – հայտարարել է նա։

Ոսկերիչ Հեղնար Պետրոսյանը համաձայն է նրա հետ։  Դեռ 10 տարի առաջ նա չի վախեցել և սկսել է չորացրած բնական ծաղիկներով զարդերի արտադրությունը։ Գլխավոր սկզբունքն այն է, որպեսզի յուրաքանչյուր զարդ օրիգինալ և անկրկնելի լինի։ Նրա խոսքով` կնոջ համար կարևոր է, որպեսզի նա ոչ մի տեղ չտեսնեն այնպիսի զարդ, որն արդեն կրում է։

Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

«Հաճախորդներն իրենք են գտնում ինձ։ Նրանցից շատերի հետ մենք արդեն ընկերացել ենք, և նրանք իմ աշխատանքի գլխավոր գնահատողներն են», – պատմեց Պետրոսյանը։

Արփինե Բարսեղյանը նույնպես մտերիմ է իր գնորդների հետ, չէ որ նրանց հիմնական մասը կանայք են։ Դեռ 2014թ–ին նա սկսել է էկոլոգիապես մաքուր օճառի արտադրություն։ Ի սկզբանե արտադրությունն անհրաժեշտություն է եղել, քանի որ նա մաշկային խնդիրներ է ունեցել, հետո դա վերածվել է հոբբիի, իսկ հիմա` բիզնեսի։ Օճառից բացի նա արդեն արտադրում է շամպուններ, կրեմներ, սկրաբներ, մաշկի խնամքի միջոցներ։

Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

«Ինձ համար շատ կարևոր է տեղի հումքի` հայկական խոտաբույսերի ու յուղերի օգտագործումը», – ասաց Բարսեղյանը։

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Բոլոր սեղանիկների մոտ մարդաշատ է։ Հիմնական այցելուները կանայք են։ Նրանք հիմնականում մանրակրկիտ ուսումնասիրում են արտադրանքը, հարցեր տալիս և սակարկում։ Հատկապես շատ են հաճախորդները կտորից պայուսակներով տաղավարի մոտ` զարդարված հայկական զարդանախշերով։ Այդ ապրանքանիշը ներկայացնում է Հրաչուհի Դանիելյանը, թեև դրա տերերը և գաղափարի հեղինակները նրա քույրն ու եղբայրն են։ Նրանք շատ են ճանապարհորդում, և գործնական ու գեղեցիկ պայուսակներ ստեղծելու մտահղացումը ծագել է հերթական ուղևորության ժամանակ։

Զարդերից մինչև շամպուն. հայ գործարար կանայք բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը

Պայուսակներ, թեյեր տեղի խոտաբույսերից, չրերի տեսականի, երիտասարդ կնոջ օրիգինալ հայելիներ. բոլոր այդ գաղափարները հանկարծակի են ծնվել հաջողակ գործարար կանանց գլխում։ Եվ գրեթե բոլորը խոստովանում են, որ գաղափարների իրականացման համար շատ ջանքեր են պահանջվել։