ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ` ապրիլի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երևան-Էջմիածին ճանապարհով անցնող հարսանեկան ավտոշարասյան միջից կրակոցներ են արձակել։
Նախնական վարկածով` կրակոցներն արձակել են ավտոշարասյան մեջ գտնվող առնվազն երկու արտասահմանյան արտադրության մեքենաների սրահներից։
Sputnik Արմենիային չհաջողվեց պարզել, թե ինչ տեսակի ատրճանակներից են կրակոցներ արձակել։
Ըստ որոշ տեղեկությունների` ոստիկանության ծառայողները կատարվածի մասին տեղեկանալուց անմիջապես հետո հայտնաբերել ու բերման են ենթարկել հարսանիքի մասնակից մի քանի երիտասարդի` իրենց մեքենաներով, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել։