Վիճաբանություն և ծեծկռտուք հոգեբուժարանում. աշխատակիցը վնասվածքներ է ստացել

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հոգեբուժական ազգային կենտրոնի աշխատակիցը վնասվածքներով դիմել է հիվանդանոց։

Քաղաքացուց պահանջել և պարբերաբար գումար է ստացել. անձը ձերբակալված է. տեսանյութ

Մեր տեղեկություններով՝ ապրիլի լույս 26-ի գիշերն Ավան վարչական շրջանում գտնվող հոգեբուժական ազգային կենտրոնի վիճաբանություն է տեղի ունեցել։ Կենտրոնի աշխատակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել ու բուժօգնության դիմել։

Նախնական վարկածով՝ հոգեբուժական ազգային կենտրոնում բուժվող հիվանդներից մեկը վիճել է հիվանդապահի հետ և աթոռով հարվածել նրա գլխին։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։