Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան 3 տասնյակ պետություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Facebook-ի էջից:

Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը Ճանաչել և դատապարտել են աշխարհի 31 պետություններ և միջազգային առնվազն 7 կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը: