Իսպանիայի թագավորությունում Հայաստանը նոր դեսպան ունի

Բազմամյա փորձով դիվանագետը վերադառնում է դեսպանի աշխատանքին։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայի թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Դավիթ Սանասարյանին կփոխարինի նրա տեղակալը

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի տեքստից, որում նաև նշվում է, որ դեսպանի նստավայրն այդ երկրում տեղակայված է Մադրիդ քաղաքում:

Մինչ նշանակումը Վլադիմիր Կարմիրշալյանը 2013թ–ից աշխատում էր ՀՀ ԱԳՆ–ում` որպես Հյուպատոսական վարչության պետ։

Նա 63 տարեկան է, 1977 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային Հայաստանի և ԽՍՀՄ, ապա՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում:

Դիվնագիտական առաքելությամբ աշխատել է Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում: