ՌԱԴԻՈ

«Իրականում». Եղեռնի միջազգային ճանաչումը կարևոր է Թուրքիայի ձեռքերը կապված պահելու համար

Իրականում վերլուծելով, թե ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն դրսևորեց Հայոց ցեղասպանության հերթական՝ 104–րդ տարելիցի օրը` հասկանում ես, որ նա վախեցած է:
Sputnik
«Իրականում». Եղեռնի միջազգային ճանաչումը կարևոր է Թուրքիայի ձեռքերը կապված պահելու համար

Այո՛, ագրեսիան, այն ստախոսությունը, որը զգացվում էր թուրք նախագահի ելույթներում (իսկ նա այդ կապակցությամբ մեկ օրում երկու ելույթ ունեցավ) միայն մի բանի մասին է վկայում՝ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը բավականին լուրջ հարված են հասցնում Թուրքիայի վարկանիշին միջազգային քաղաքական ասպարեզում։ Ու դա Էրդողանին իսկապես նյարդայնացնում է:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան