ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Չեմ կարծում` Արամ Աթեշյանն ընտրվի Պոլսո հայոց պատրիարք»

Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի նախագահությամբ կրոնական ժողովի նիստը կգումարվի մայիսի 9-ին, և այդ ժամանակ էլ կքննարկվի պատրիարքի ընտրության գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Պոլսի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ էստուկյանը։
Sputnik
Էստուկյան. «Չեմ կարծում` Արամ Աթեշյանն ընտրվի Պոլսո հայոց պատրիարք»

Բագրատ Էստուկյանը Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուներից առանձնացնում է երեքին` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին։

Ըստ նրա` պայքարն այս ուժերի միջև կընթանա։

«Չեմ կարծում` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվի Պոլսո հայոց պատրիարք։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունեն»,– ասում է Էստուկյանը։

Նրա գնահատմամբ` ընտրության արդյունքը ցույց կտա, թե որ թեկնածուն է ավելի շատ ընդունելի հայ համայնքի համար։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի իշխանությանը, ապա Էստուկյանի գնահատմամբ` իրենք կարող են ցույց տալ թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ նախապատվությունը, բայց ընտրական պրոցեսին չեն խառնվում։