«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

Հայաստանում նայելու, զարմանալու ու տանելու շատ բան կա։ Երկիրն էլ ավելի է գրավում զբոսաշրջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Եթե հայերը Եգիպտոս են մեկնում գեղեցիկ լողափներում հանգիստը վայելելու համար, ապա եգիպտացիները Հայաստան կգան  ձյան ու լեռնային օդի համար։ Սրանում վստահ է Rixos հյուրանոցի մենեջեր Սերդար Դենիզը։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

Դենիզը Հայաստան է եկել «In TourExpo-2019» վեցերորդ միջազգային զբոսաշրջային ցուցադրությանը մասնակցելու։ Այն անցկացվում է Երևանում ապրիլի 26–28–ին։

«Մենք ու ես անձամբ շատ ենք տպավորված Հայաստանով, ձեր պատմությամբ, մշակույթով, բնությունով, սարերով ու տարվա ժամանակների փոփոխությամբ, նույնիսկ ձնով», – ասաց Դենիզը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա վստահ է` սա կարևոր գործոն է եգիպտացիներին գրավելու համար. նրանցից շատերը ոչ մի անգամ ձյուն չեն տեսել։ Դենիզն ասաց, որ այդպիսով Եգիպտոսից զբոսաշրջիկների ներհոսք կարելի ակնկալել աշնանը կամ ձմռանը։

Մեծ նշանակություն ունի նաև Երևանն ու Շարմ էլ Շեյխը կապով ուղիղ չվերթերի առկայությունը։

«Վստահ եմ` Հայաստանը եգիպտացիների համար պահանջված ուղղություն կդառնա։ Նրանց գրավում է նաև բազմադարյա պատմությունը», – ասաց նա։

Հայաստանի սարերով ու պատմությամբ տպավորված է նաև Reef Oasis հյուրանոցի ներկայացուցիչ Ամիր Աբդալլան։ Նա առաջին անգամ է Հայաստանում, Երևանում հասցրել է տեսնել միայն փոքր կենտրոնը, բայց արդեն կարծիք է կազմել։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

Նրա խոսքով` եգիպտացիները պետք է որպես նոր տուրիստական ուղղություն բացահայտեն  Հայաստանը։

«Բազմադարյան պատմությունը, վանքերը, յուրահատուկ ռելիեֆն ու սարերը` դրանում է ձեր ուժը», – ժպտալով ասաց Աբդալան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Իրանում «Շաբախանգ» զբոսաշրջային ընկերության տնօրեն Ռաֆիկ Խուդավերդյանը, ի տարբերություն երկու այլ տուրօպերատորների, պատմական հայրենիք է եկել։ Նրա նախնիները Իրան են տեղափոխվել դեռ մինչ Ցեղասպանությունը, ինքը` Խուդավերդյանը, ծնվել է Քուվեյթում, բայց հիմա նույնպես Իրանում է ապրում։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

Առաջին բանը, որը զարմացնում է նրա մեջ, բավականին գրագետ ու մաքուր հայերենն է։ Նա պարզաբանեց, որ դա համայնքի ու եկեղեցու շնորհիվ է։ Հենց դրանք թույլ չեն տալիս, որ իրանահայերը ձուլվեն, օգնում են մայրենի լեզուն սովորեն ու պահպանեն մշակույթը։

«Իրանցիներն արդեն բացահայտել են Հայաստանը։ Նրանց գրավում է հարմարավետությունը, անվտանգությունը, վանքերն ու սարերը», – ասաց Խուդավերդյանը։

Նա այսօր Երևանում է հայերի համար Իրանն անսովոր կողմից բացահայտելու։ Այդ երկրում, բացի հին հայկական վանքեր ու մահմեդական մզկիթներ տեսնելուց, կարելի է լավ ժամանց անցկացնել. ռաֆթինգով զբաղվել, ավազի տուրեր պատվիրել, ծով տեսնել։

Նա վստահ է, որ այդ ուղղությունը տարածում կստանա հայերի շարքում, հատկապես հիմա, երբ երկրում ամեն ինչ էժանացել է։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

«In TourExpo-2019» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Expo-Group» ընկերության տնօրեն Վահան Միրիջանյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարի միջոցառումն ավելի ծավալուն է, կազմակերպված ու հետաքրքիր։

«Այստեղ մոտ 80 կազմակերպություն է ներկայացված։ Այս տարի այցելուների թիվն աճել է, մասնակիցներն էլ ավելի լավ են պատրաստված։ Հուսով ենք` ապագայում ցուցահանդեսն էլ ավելի ծավալուն ու շքեղ կդառնա», – ասաց Միրիջանյանը։

Հիշեցնենք` 2018 թվականի տվյալներով` ամենաշատը Հայաստանն են այցելել Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի. ԱՄՆ–ի  և Ուկրաինայի կազմակերպիչները։