Աղաջանյանը նշում է, որ հայցվող պետությունը, գնահատելով հանձնումը և քրեական հետապնդումը քաղաքական մոտիվներով, կարող է հրաժարվել հանձնել տվյալ անձին։
«Եթե քաղաքական ապաստան տրամադրվի, մեղադրյալը էքստրադիցիայի չի ենթարկվի»,– ասել է Աղաջանյանը։
Ի՞նչ ժամկետներում կարող է պետությունը քաղաքական ապաստան տրամադրել։ Փաստաբան Աղաջանյանը նշում է, որ կոնկրետ ժամանակահատված նշված չէ. հնարավոր է, որ առաջին իսկ պահից, երբ երկիրը ստանա փաստաթղթերը՝ գնահատի, որ քաղաքական հետապնդում է առկա և հրաժարվի հանձնելուց։ Կարող է տևի մի քանի ժամ կամ օր` կոնկրետ սահմանված ժամկետներ չկան գնահատական տալու համար։
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի Հանրապետությունում ձերբակալված Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին նշել է, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարը Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու հիմքեր ունի: Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշում պետք է կայացնի ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Փաստաբանը նշել է, որ կան հիմնավորումներ` Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով։