ՌԱԴԻՈ

Առուստամյան․ ««Արարատցեմենտը» օֆշորի հետ կապ չունի»

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին։
Sputnik
Առուստամյան․ ««Արարատցեմենտը» օֆշորի հետ կապ չունի»

Սեդրակ Առուստամյանը նշում է, որ «Արարատցեմենտ» ընկերությունը «Ռոբերտո» ընկերությունից 2002-ին ձեռք է բերել բաժնետոմսերի 25 տոկոսը։ 2006 թ-ին ձեռք է բերել բաժնետոմսերի մյուս 75 տոկոսը։

«Գործարքը եղել է «Ռոբերտո» ընկերության հետ, որը բելգիական ընկերություն է, օֆշորի հետ կապ չունի»,- ասում է նա։

Առուստամյանը վստահեցնում է՝ բաժնետոմսերը ձեռք են բերել ոչ թե պետությունից, ինչպես պնդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, այլ «Ռոբերտո» ընկերությունից։ Այս պահին «Ռոբերտո» ընկերության հետ կապ չունեն։ Պայմանագրերը կան։ Անհրաժեշտության դեպքում կոնցեռնի տնօրենը պատրաստ է ցույց տալ։

Հիշեցնենք` Գևորգյանն ասել էր. «Իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է: Թող բարի լինեն, բացահայտեն դրա իրական սեփականատերերին, ու ամեն ինչ պարզ կդառնա»: