ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով` ժամեր առաջ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել հենց Գյումրիում ապրող 80-ամյա մի տղամարդու։ Նա մարմնին վնասվածք է ունեցել, որը ստացել է իր տանը։
Թոշակառու տղամարդը կնոջ հետ ապրում է Գյումրու Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում։
Նախնական վարկածով` գիշերը, երբ ամուսինները քնած են եղել, դիմակավորված մարդ է մտել բնակարան։ Ամուսիններն աղմուկից արթնացել են։
Տուն մտած անձը հարվածել է ծերունուն ու պատշգամբով փախել, տանտերն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր տեղեկություններով` տուն մտած անձը նախքան փախչելը բնակարանից փող է հափշտակել։