Անվտանգության դաշնային բյուրոն մեծ ահաբեկչություն է կանխել Ռուսաստանում. տեսանյութ

Ահաբեկչական կազմակերպության կողմնակիցն ինքնաշեն ռումբով պայթյուն է ծրագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային բյուրոն ապրիլի 26–ին հայտարարել է, որ Կաբարդինո Բալկարիայի Նալչիկ գյուղում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (արգելված է մի շարք երկրներում) հետևորդի։

Ռուսաստանի հանրային կապերի կենտրոնի տվյալներով` տղամարդը մտադրվել է ինքնաշեն սարքով ահաբեկչական գործողություն իրականացնել։

Ձերբակալվածը նախկինում եղել է, այսպես կոչված, բաքսանյան ավազակախմբերի կազմում, որտեղ պատրաստել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնց նմաններն օգտագործվել են 2010թ–ին Բաքսանի ՀԷԿ–ի վրա հարձակման և Կաբարդինո Բալկարիայի տարածքում իրավապահ մարմինների աշխատակիցներին պայթեցնելու ժամանակ 2009-2012թթ–ին։

Խուզարկության ժամանակ ձերբակալվածի մոտից առևանգվել են ծայրահեղական գրականություն, ինչպես նաև ահաբեկչական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ մի շարք ապացույցներ։