Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով

Նոր տպիչով հնարավոր է նույնիսկ ուսումնական մակետներ սարքել զենքերի դետալների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ArMath դպրոցական ինժեներային լաբորատորիան, որը գործում է Երևանի N200 դպրոցում, նոր սերնդի 3D տպիչ է ստացել։ Դպրոցականներն արդեն կարող են յուրացնել ավելի բարդ դետալներ թողարկելու հրամանները և ուսումնական մակետներ սարքել զենքի համար։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց բելգիացի գործարար Սամվել Բեքյանը, որը տպիչը հանձնել է ուսումնական հաստատությանը։

Նա առայժմ չգիտի` կկարողանա արդյոք տպիչներ ուղարկել նաև այլ դպրոցներին, թե ոչ դրանք մի քանի հազար եվրո արժեն։

«Բայց թող թեկուզ ինչ–որ տեղ դրվի, որպեսզի երեխաները կարողանան նոր տեխնոլոգիաներին ծանոթանալ ինստիտուտ ընդունվելուց առաջ», – ավելացրեց նա։

Նոր տպիչը կարող է աշխատել ավելի կոշտ պլաստիկով, քան հայկական դպրոցներում առկա ներկա ուսումնական տպիչները։ Բացի այդ, կարող է կատարել ավելի բարդ հրահանգներ։

Տպիչն ուրիշ սկզբունքով է աշխատում. չի մամլում պլաստիկը, այլ գոլորշիացնում է ճառագայթով, հետո անհրաժեշտ ձև տալիս։ Ուստի այստեղ ավելի բարդ ծրագրային ապահովում է օգտագործվում։

Նշենք, որ Հայաստանի դպրոցներում ArMath–ի 250 լաբորատորիա կա, որտեղ դասերից հետո ավագ, միջին և նույնիսկ կրտսեր դասարանների աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորման (Scratch, Python) և ինժեներիայի հիմունքները (3D տպիչների և ծրագրային կառավարմամբ ուսումնական հաստոցների վրա)։

Այդ խմբակների հրահանգիչների աշխատավարձը վճարում է պետությունը։ Բայց լաբորատորիաները բացվում են մասնավոր միջոցներով։ Որպես կանոն` աջակցում են տեղի ՏՏ ընկերությունները, ինչպես նաև բարեգործները։

ArMath–ի մոդելը հետաքրքրել է Մոնղոլիային, Եթովպիային, Բանգլադեշին և Հնդկաստանին։