«Թուրքիան ձախողվել է, ես ծնվել եմ ապրիլի 24–ին». Ալեքսիս Օհանյանը տոնելու և սիրելու է

Օհանյանն այս տարի տոնելու է, սիրելու և գնահատելու է կյանքը` ի հեճուկս թուրքերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ոչինչ չի կարող հային ստիպել այդքան ուժգին զգալ, որ աշխարհում իրենից ավելի կարևոր բան կա, որքան ապրիլի 24–ին ծնվելը. Թուրքիան ձախողվել է։

Իր ծննդյան օրը Instagram–ում նման գրառում է արել ամերիկահայ միլիոնատեր, Reddit–ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Տոնել, գնահատել կյանքը և սիրել. այս տարի ուզում եմ կենտրոնանալ դրա վրա», – հավելել է Օհանյանը` լուսանկար հրապարակելով տակառների ֆոնին։

Օհանյանն իր գրառումներում մշտապես անդրադառնում է հայկական թեմաներին` հիշեցնելով իր ծագման մասին և արծարծելով հասարակության համար կարևոր խնդիրները։