ՌԱԴԻՈ

Զեյնալյան. «Որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և չկա որևէ խուց, որը չի խուզարկվում»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 25-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ-ի իրականացրած խուզարկումներին ու բջջային հեռախոսների ու WiFi սարքերի հայտնաբերմանը:
Sputnik
Զեյնալյան. «Որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և չկա որևէ խուց, որը չի խուզարկվում»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 25-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ-ի իրականացրած խուզարկումներին ու բջջային հեռախոսների ու WiFi սարքերի հայտնաբերմանը, հայտարարել է, որ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում ընդհանրապես չաշխատի որևէ բջջային հեռախոս։

Ըստ նախարարի, կոռուպցիոն ռիսկը բավականին մեծ է այս համակարգում, քանի որ շատ ցածր է քրեակատարողական հիմնարկի ծառայողի աշխատավարձը, և մի քանի բջջային հեռախոս ներս տանելու դեպքում նրանք կարող են մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար «վաստակել»։

«Աշխատավարձի բարձրացումն ու սոցիալական երաշխիքների ապահովումը չափազանց կարևոր են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար», - վստահեցրել է նախարար Զեյնալյանը։

Ըստ պաշտոնյայի, իրենք ամեն օր հայտնաբերում ենք շատ ավելի մեծ քանակով բջջային հեռախոսներ ու WiFi-ի սարքեր, քան այդ օրը ԱԱԾ-ն բացահայտել է։ Ի դեպ, ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, կալանավայրում եղել են նաև արտոնյալ կարգավիճակով կալանավորներ։

«Մենք որևէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս և չկա որևէ խուց, որը չի խուզարկվում»,- վստահեցրել է արդարադատության նախարարը։

Արտակ Զեյնալյանի խոսքով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը ԱԱԾ-ի խուզարկություններից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել։