ՌԱԴԻՈ

Մարգարով. «Երկու երկրի ղեկավարներն օգտագործում են նախկինների հռետորաբանությունը»

«ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական ներկա հարաբերությունների վիճակին ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցին։
Sputnik
Մարգարով. «Երկու երկրի ղեկավարներն օգտագործում են նախկինների հռետորաբանությունը»

Ալեքսանդր Մարգարովի խոսքով` կան երկուստեք կարևոր հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն։

«Եթե նայում ենք հայտարարությունների մակարդակով, ապա հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ երկու երկրների ղեկավարներն օգտագործում են նախկինների հռետորաբանությունը»,- նկատում է նա։

Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. դեսպան

Ըստ Մարգարովի` խոսքը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ու տարբեր մակարդակներում դրա դրսևորումների մասին է։

«Պաշտոնական հայտարարություններից բացի, երկու երկրներում էլ կան հարցեր, որոնք մտահոգիչ են․ օրինակ` Հայաստանում ռուսական հեռուստահաղորդումների սահմանափակման մասին, իսկ ռուսական կողմից՝ Հայաստանի համար գազի բարձր սակագնի հարցերը։ Հենց այս հարցերը պետք է քննարկվեն»,- նշում է Մարգարովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցին, ապա Մարգարովը թեև առանձին չի դիտարկում այդ այցը, բայց կարծում է, որ դրա ժամանակ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ կլինեն հանդիպումներ, կքննարկվեն երկուստեք կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր։