Հայտնի է` Apple-ը երբ կներկայացնի իր նոր սերնդի ականջակալները

Անլար ականջակալների 2-րդ մոդելը ներկայացնելուց մեկ ամիս անց արդեն խոսվում է 3-րդ մոդելի ու դրա առանձնահատկությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Apple-ն իր AirPods անլար ականջակալների 3-րդ մոդելը կներկայացնի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է Digitimes–ը` նշելով, որ ականջակալի հիմնական առանձնահատկությունը ձայնամեկուսացման ֆունկցիան է լինելու։

Այ քեզ բան. անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»

Ըստ կայքի` սարքի հավաքմամբ հիմնականում զբաղվելու է թայվանական Inventec ընկերությունը: Պատվերների մի մասը կստանա չինական LuxShare Precision-ը: Այս պահի դրությամբ AirPods 2-ի պատվերները հավասարապես բաժանված են այս երկու ընկերությունների միջև:

Ներկայացվել է նոր սմարթֆոն՝ պտտվող տեսախցիկով. տեսանյութ

2018 թվականին ընկերությանը հաջողվել է վաճառել AirPods ականջակալի 35 միլիոն զույգ, որը կազմում է շուկայի 75%-ը: Սպասվում է, որ ընկերությունը շարունակելու է նույն տեմպերով, և այս տարի տարեկան մատակարարումը հասցնելու է շուրջ 50 միլիոն կոմպլեկտի:

Հիշեցնենք, որ AirPods–ի երկրորդ սերունդը ներկայացվել էր դեռևս մեկ ամիս առաջ և վաճառվում է մոտ 170 դոլարով։

Samsung–ը «կոտրած սմարթֆոնի» պատերազմ է հայտարարել Apple-ին