Գայլուկ, ձեռքս բռնիր. Փաշինյանի կինն ու դուստրը հաղթահարում են սթրեսը. տեսանյութ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է փոքրիկ Արփին օգնում իրենց ձերբազատվելու աշխատանքային սթրեսներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում տեսանյութեր ու լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչով է նա զբաղվում ազատ ժամերին։ «Մամա և Արփի VS աշխատանքային այցեր/սթրեսներ» վերտառությամբ հրապարակման մեջ մայր ու դուստր տիկնիկային ներկայացում են խաղում իրենց տան այգում։

Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթում Արփին Կարմիր գլխարկի դերում է, Աննա Հակոբյանը` տատիկի և գայլի։

Ներկայացման ավարտին տիկնիկները խոնարհվում են հանդիսատեսին, իսկ փոքրիկ Արփին դիմում է գայլին. «Գայլուկ, ձեռքս բռնիր»։

Փաշինյանների հակասթրեսային ներկայացումն արդեն ֆեյսբուքում 1000–ից ավելի հանդիսատես ունի։

Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը