Ասուլիս. «Դմիտրի Մեդվեդևի այցն ու ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում»

Ապրիլի 26-ին, ժ. 12.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա–Երևան տեսակամուրջը, որը նվիրված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի Երևան այցին:
Sputnik

Մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը կպատմի Ռուսաստանի և Հայաստանի փոխշահավետ համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ մյուս գործընկեր–երկրների հետ համատեղ ծրագրերի մասին։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: