ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության մի երիտասարդ քաղաքացի:
Նա բնակվում է Նոր Նորք վարչական շրջանում:
Երիտասարդը բավական քանակությամբ արյուն է կորցրել, քանի որ վնասված է եղել նրա աջ ձեռքի երակը:
Նախնական վարկածով՝ Իրանի քաղաքացին բնակարանում ինչ-որ սուր առարկայով կտրել է երակը, որ կյանքին վերջ տա: Այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները պարզվում են: