ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում:
Միասին ապրող 30-ից 35 տարեկան երկու կին վիճել են իրար հետ: Նրանցից մեկը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին: Անհիմն պատճառով սկսված վեճն ու ծեծը չեն հանգստացրել ծեծող կնոջ նյարդերը, և նա վերցրել է կոտրված ապակին ու դրանով վնասել իր ձեռքը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սա առաջին դեպքը չէ, երբ նրանք վիճում են իրար հետ, նույնիսկ հաճախ ալկոհոլ են օգտագործում, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, դառնում է ագրեսիվ վարք դրսևորելու ազդակ: