Անփող պատգամավորները. քանի պատգամավորի բնակվարձը կփոխհատուցվի բյուջեից. «Հրապարակ»

Պատգամավորների բնակարանների վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլ — Sputnik. Գործող խորհրդարանում 15 պատգամավոր վարձով բնակարանի գումարի փոխհատուցում է ստանում բյուջեից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ոչ միայն կոճակները, այլ նաև թելերը. պատգամավորները և նախարարը «կոստյումային վեճերի» մեջ են

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը թերթին հայտնել է, որ պատգամավորներից 8 -ը «Իմ քայլից» են, 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` ԲՀԿ-ից։

«ԲՀԿ մինուճարը, որքան էլ պարադոքսալ է, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է Արտաշատից: ԼՀԿ-ի ամենահետաքրքիր վարձակալը ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ «Իմ քայլի» «անտունները» նախ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն են` Կնյազ Հասանով, Արսեն Միխալյով, ինչպես նաև Հովիկ Աղազարյանը` Արարատի Սուրենավան գյուղից։ Մյուսների անունները ոչինչ չեն ասում»,– գրում է թերթը։

Եղել են նաև պատգամավորներ, որոնք դիմել են բնակվարձի փոխհատուցման համար, սակայն մերժում են ստացել` փաստաթղթերի պակասի, անճշտությունների պատճառով։

Ի դեպ, վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ: