ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի հարավարևմուտքում գտնվող «Նովիե Չերյոմուշկի» մետրոյի կայարանի մոտակայքում, որից հետո ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները։
Ինչպես հայտնում է ՌԴ ՔԿ–ն, քրեական գործ է հարուցվել սպանության և ապօրինի զենք պահելու վերաբերյալ։
Անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում` հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Զոհվածների ինքնությունը պարզվել է։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։