Անապահով ընտանիքները թոշակի պատճառով նպաստից չեն զրկվի

Հայաստանում բարձրացած կենսաթոշակների պատճառով մի շարք անապահով ընտանիքները կարող են զրկվել իրենց ամենամսյա նպաստներից։ ՀՀ կառավարությունը փորձում է շտկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն կենսաթոշակի ու նպաստների չափերը կառավարության որոշմամբ սահմանվել են 25 500 դրամ, ինչի արդյունքում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների բալերը որոշ չափով բարձրացել են։ Դրա պատճառով այդ ընտանիքները կարող են զրկվել անապահովության նպաստից։

Ինչո՞ւ են ուշանում նպաստները. պարզվում է` պետական համակարգում պարապ մարդիկ շատ կան

Ստեղծված իրավիճակը շտկելու ու անապահով խավի իրավունքները պաշտպանելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց համապատասխան փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման 2014թ–ին ընդունված կարգում։

Փոփոխությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից սահմանված կենսաթոշակի նվազագույն չափն այլևս անապահով քաղաքացիներին նպաստից զրկելու պատճառ չի դառնա:

Հիշեցնենք` մարտի 15-ին Փաշինյանը Facebook-ում գրել էր, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք` մեկ միլիոն դրամ։