ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ճանաչել են Օսմանյան կայրությունում իրագործված ոճրագործությունը։
«Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի: Շնորհակալություն, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է նա։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել մյուս պետությունները։