Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի եթերում գնահատեց Ռուսաստանի դիրքորոշումը

ՀՀ վարչապետն ուղիղ եթերում խոսեց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ը շատ կարևոր օր է հայերի և ամբողջ մարդկության համար։ Այսօր ռուսական Առաջին ալիքի «60 րոպե» թոք–շոուի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

«Դուք գիտեք, որ այսօր ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-22 թվականներին։ Մեզ` հայերիս համար սա շատ կարևոր է օր է։ Կարծում եմ, որ կարևոր է օր է նաև ամբողջ մարդկության համար։ Մեզ համար շատ կարևոր է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը` ապագայում ցեղասպանությունները կանխելու համար»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության պետդուման դեռ 1995 թվականին է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Եվ մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը»,– ասաց Փաշինյանը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։

Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։