«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից

Sputnik-ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր նախատատերի պատմությունը։ Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքի բոլոր անդամները մահացել են, միայն նրանք են ողջ մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երկու նախատատերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից։ Սիմոնյանն այդ մասին գրել է իր տելեգրամ–ալիքում։

Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ. Մարտիրոսյանի կինը բանաստեղծություն է կարդում

«Աշխարհում որքան մարդ կա, այնքան էլ հիմարների տեսակ կա», – ասում էր գլխաշորով կինը` Նարտուհի Ներսեսյանը, իմ նենեգան` նախատատը։ Նա կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստծուց վախենալ ու չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա», – գրել է Սիմոնյանը։

«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից

Նա պատմել է, որ 1915 թվականին Նարտուհու աչքի առաջ յաթաղանով կտրել են ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ քույրն ամուսնացած է եղել. բռնաբարությունից խուսափելու համար նետվել է տրապիզոնյան բարձր ափից ու խորտակվել։ Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն Նարտուհին ու կրտսեր քույրը` Ալիսան, որի պատվին անվանակոչել են Սիմոնյանի կրտսեր քրոջը։

Անձնական ցավը. Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուզիչ գրառում է արել

«Նրանց հայրը մահանալուց առաջ հասցրել է յուրաքանչյուրին մեկական ոսկի տալ, որը նախատատս բերանում է թաքցրել։ Երկու երեխաներին էլ` սպիտակամաշկ ու կապուտաչյա, վերցրել են թուրք ընտանիքները. փոքր, գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողում։ Նրանք ապրել են թուրքերի ընտանիքում, մինչև ողջ մնացած բարեկամները գտել են նենեգային ու օգնել են փախչել Ղրիմ», – գրել է Սիմոնյանը։

Դրանից հետո Սիմոնյանի ընտանիքի հորական կողմը հաստատվել է Ղրիմում, բայց Ալիսայի` Նարտուհու կրտսեր կնոջ հետ կապը կորել է։

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր

Սիմոնյանի մյուս նախատատը ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան է եղել։ Յաթաղանով մարդիկ եկել են նաև նրանց տուն, բայց ծնողները հասցրել են աղջկան փաթաթել գորգի մեջ ու պատին հենել։

«Նա այնտեղ կանգնած լսել է` ինչպես են սպանել հարազատներին։ Իսկ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, ու նա երկար է այդպես կանգնել։ Գորգի մեջ փաթաթված մնացել է, մինչև հարևանները գտել են նրան», – գրել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ու ավելացրել է. «Նենեգա, ես հիշում եմ»։