Կարո Փայլանը նզովել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք գործիչներին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը 2 գրառում է արել Twitter–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը twitter սոցիալական կայքում գրառում է կատարել, որտեղ իր նզովքն է ուղղել Հայոց ցեղասպանությանը մասնակցած թուրք գործիչներին։

​«Ես նզովում եմ Հայոց ցեղասպանությունն իրագործներին և խորապես հարգում այն ժամանակվա բոլոր բարեխիղճ պետական ծառայողների հիշատակը, որոնք Քյոթահիայի կառավարիչ Ֆաիկ Ալի Օզենսոյի կոչով իրենց սեփական կյանքի գնով չիրականացրին ցեղասպանության որոշումը»,–գրում է Փայլանը։

Մեկ այլ գրառման մեջ էլ հայազգի քաղաքական գործիչը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին` գրելով. «Աստված նրանց հոգին լուսավորի»։

​Կարո Փայլանի ընտանիքը սերում է պատմական Հայաստանի Արևելյան Անատոլիա նահանգի Մալաթիա քաղաքից։ Փայլանն ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ 2015թ–ին Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մանդատով անցել է Թուրքիայի մեջլիս։