Թրամփը, ինչպես և նախորդ տարի, «Ցեղասպանության» փոխարեն ընտրեց «Մեծ Եղեռնը»

Նրա հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ–ն ողջունում է հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու իրենց ցավալի պատմությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել` ինչպես և նախորդ տարի օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:

«Արյունոտ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան». ումի՞ց է սկսվել ցեղասպանությունը

Թրամփը նշել է, որ 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան:

«Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկվեն դրանք: Ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը վերահաստատելու»,–ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Թրամփը 2018–ի ապրիլի 24–ի ուղերձում նույնպես շարունակել է իր նախորդների դիրքորոշումը` Ցեղասպանության փոխարեն կիրառելով «Մեծ եղեռն» բնութագրումը։