Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ. Մարտիրոսյանի կինը բանաստեղծություն է կարդում

Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram–ի իր բաժանորդներին հիշեցրել է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր էջում հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Անձնական ցավը. Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուզիչ գրառում է արել

«Իմ ժողովուրդն էլ է ցեղասպանություն ապրել, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին ու ճանաչում է այդ սարսափելի փաստը։ Ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդ իմանա նաև հայերի ցեղասպանության մասին, որ համաշխարհային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Պետք է կարողանալ պատասխան տալ անցյալի համար, պետք է կարողանալ ընդունել անցյալը։ Առանց անցյալի սխալների գիտակցության երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի», – գրել է Լևինան։

Մարտիրոսյանի կինը հիշեցրել է իր բաժանորդներին, որ ամեն տարի ապրիլի 24–ին հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Նա նշել է նաև, որ Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ոճրագործությունն է, որ իրագործվել է Օսմանյան կայսրությունում։

«Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչև հիմա հայտնի չէ։ Հաճախ խոսվում է այն մասին, որ 1915 — 1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1–ից 1,5 միլիոն հայ է սպանվել», – գրել է նա։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։